Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կառավարությունն առաջարկում է երաշխավորված դրամային ավանդի չափը սահմանել 10 մլն դրամ

Կառավարությունն առաջարկում է երաշխավորված դրամային ավանդի չափը սահմանել 10 մլն դրամ
19.03.2015 | 19:10

Կառավարությունը կարևորում է բանկային ավանդների հատուցման չափերի բարձրացումը, քանի որ այն կնպաստի բանկային համակարգի հանդեպ ավանդատուների վստահության ամրապնդմանը: Կառավարության նիստում այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվում է, որ կկրկնապատկվեն օրենքով սահմանված և ներկայումս գործող՝ երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը (4 մլն դրամ միայն դրամային ավանդ ունենալու դեպքում և 2 մլն դրամ միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում): Բացի այդ, առաջարկվում է հատուցում նախատեսել նաև արտարժութային ավանդի մասով այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և դրամային, և արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ ութ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
«Կառավարությունը կողմ է առաջարկին, սակայն կարծում է, որ բանկային ավանդների հատուցման փոփոխվող չափերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասաց Սաֆարյանը` ավելացնելով, որ կառավարությունն առաջարկում է երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը դրամային ավանդի դեպքում սահմանել 10 մլն դրամ և 5 մլն դրամ` միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում:
Գործադիրն օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տվեց: Նախագիծն ԱԺ-ում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ